Հասարակություն

Եզդիներն այսօրվանից միչև ուրբաթ կտոեն «Այդա էզդիտը»

sonahakobyan
Եզդիներն  այսօրվանից միչև ուրբաթ կտոեն «Այդա էզդիտը»: Ազգային փոքրամասնության այս տոնը նշվում է իբրև աշխարհի արարման օր և շատ ընդհանրություններ ունի մեր Զատկի տոնի հետ, ասել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: Նա նաև նշել է, որ այս տարի եզդի ազգն այս տոնը կնշի ավելի համեստ և յուրաքանչյուրն իր տանը: Մասսայական միջոցառումներ չեն կազմակերպվի՝ պայմանավորված Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությամբ, որը շարունակվում է մինչ օրս: 

 

Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը շարունակում է գոյատևել անգամ չունենալով պետականություն: Ազգային այս փոքրամասնության ինքնության պահպանման հիմքում եզդիական ազգային և կրոնական տոներն են: Շուրջ 300 տարի է՝ հայաստանաբնակ եզդիները հեռացել են իրենց հոգևոր նստավայրից՝ Լալիշա-Նուրանից, բայց դրանից հետո էլ դարեր շարունակ պահպանում և նշում են ազգային, կրոնական տոները: Եզդի ժողովրդի կյանքւոմ նման տոներից է «Այդա էզդիտը», որը նշվում է իբրև աշխարհի արարման օր: Ինչպես աշխարհի բոլոր ժողովորւդրների, այնպես էլ եզդիների մոտ կարևոր իրադարձությունները, տոները վերածվում են տոնակատարությունների: Միայն թե ի տարբերություն նախորդ տարիների այս տարի համայն աշխարհի եզդիներն այդ տոնը կնշեն յուրաքանչյուրն իր տանը: Մասսայական տոնակատարություն այս տարի չի նախատեսվում:  Պատճառը Իրաքում տեղի ունեցած իրադարձություններն են, նշեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

«Այս տարի եզդիները ցեղասպանության ենթարկվեցին Իրաքի Շանգալ մարզում, որը շարունակվում է մինչ օրս: Այդ իսկ պատճառով տոնակատարություններ այս տարի չեն լինի: «Այդա էզդիտը» յուրաքանչյուրը կնշի իր ընտանիքում»:

Տոնի արարողակարգը հետևյալն է: Երկուշաբթի օրը եզդի ժողովուրդը զբաղվում  է մաքրությամբ: Այնուհետև Եզդի աստծուն նվիրված մատաղ են անում, 3 օր շարունակ ծոմ են պահում, և վերջապես ուրբաթ օրը բուն տոնակատարությունն է: Եզդի ժողովուրդը միմյանց շնորհավորում է միմյանց տուն գնալով և եթե տվյալ ընտանիքում ննջեցյալներ կան, առաջինը նրանց տուն են գնում: Ներկայացնելով տոնի արարողակարգը, Հայաստանի եզդիների հոգևոր խորհրդի անդամ Քալաշ Խուդոյանը նաև եզդիերեն շնորհավորեց իր ազգին`  մաղթելով հաջողություն, խաղաղություն և ուրախ տարի:

 

Back to top button