Միջազգային

Բելառուսի նախագահը կոչը.Դադարեք աղոթել Ռուսաստանի համար և փնտրեք նոր շուկաներ

marlenahovsepyan
Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն այսօր կոչ է արել կառավարությանը գտնել այլընտրանք իրացման ռուսական շուկային: «Դադարեք աղոթել Ռուսաստանի առաջ և փնտրեք իրացման նոր շուկաներ: Այդ հարցի կարգավորման համար նախարարների կաբինետն ունի մի քանի շաբաթ, այլապես մեզ սպասում է արժեզրկում, արդյունաբերական ծավալների կրճատում, դեֆոլտ և գործազրկություն», -Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Բելառուսսկիե նովոստի» պարբերականը:

Լուկաշենկոյի խոսքով՝ ռուսական տնտեսության հետքերով բելառուսականը նույնպես հայտնվում է ճգնաժամի մեջ, նույնը կարող է լինել նաև Ղազախստանում, որը նույնպես կախման մեջ է ռուսական տնտեսությունից: «Նման իրավիճակ երբեք չի եղել, մենք պետք է ապացուցենք մեր կայացած լինելը:2015 թվականը լինելու է փորձությունների տարի, մենք ամեն գնով պետք է գտնենք իրացման նոր շուկաներ և ոչ թե ձեռքերը ծալած սպասենք լավ ժամանակների», ասել է Բելառուսի նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս Մինսկը սահմանափակել է մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Ռուսաստանից և Լիտվայից: Նախօրեին դադարեցվել է ռուսական արտադրության մակարոնեղենի ներմուծումը Բելառուսից: Այդ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը հիմնավորել էր, որ ռուսական մակարոնեղենը չի համապատասխանում բելառուսական օրենսդրության պահանջներին:

Back to top button