Սպորտ

ԵՏՄ անդամակցության գործընթացը եկող տարվա սկզբում ավարտին չի հասնի. Ալ. Իսկանդարյան

annanazaryan

ԵՏՄ անդամակցության գործընթացն այս տարի առանցքային էր, այն սակայն եկող տարվա սկզբում ավարտին չի հասնի, կասկած հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ես ասում եմ, որ կասկածում եմ, թե հունվարի մեկին ինչ-որ բան կհասցնեն ավարտել, ինչը պայմանավորված է այն տարաձայնություններով, որ գոյություն ունեն ԵՏՄ ներսում՝ Մինսկի ու Աստանաի մյուս կողմից Մոսկվայի միջև»:

ԵՏՄ ոչ միայն հակամարտությունների լուծման տարածք է, այլ հենց հակամարտությունների ու պրոբլեմների տարածք, ինչպես յուրաքքանչյուր քաղաքական միությունում, քանի որ երկրները տարբեր են, հետաքրքրությունները նույնպես:

Ներքաղաքական դաշտում ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի որևէ փոփոխություն չի ակնկալվում, քանի որ ոչ իշխանական եռյակը, կամ ընդդիմությունը բավականին թույլ է ու հայտնվել է լուսանցքում:

Ցեղասպաննության 100-րդ տարելիցի նախաշեմին լուրջ փոփոխություններ չի սպասում Կովկասի ինստիտուտի տնօրենը.«Մինչև 2015 թվականի ապրիլի 24ը Անկարան կփորձի  տարբեր տեղեկություններ տարածելով, որոշ հայտարարություններով ու PR ակցիաներով  «լղոզել» ցեղասպանության 100-րդ տարելիցի ազդեցությունը»:

Back to top button