Հասարակություն

«Նաիրիտ»-ում խոսել են աշխատակիցների պարտքերը մարելու ճանապարհների մասին

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր գործարանում ժողով էին հրավիրվել,-«Ռադիոլուր»-ին հայտնել է գործարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխատանու Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նաիրիտցիների աշխատավարձերը վճարելու համար ճանապարհներ կան, երբեք չվճարելու հարց չի եղել, պարզապես այս պահին կառավարությունը չունի պահուստային միջոցներ` այն մարելու համար: Սակայն, ժամկետներ այսօր չեն հստակեցվել:

Հիշեցնենք` շաբաթ օրը գործարանի աշխատակիցների 6-7 հոգանոց պատվիրակությունը հանդիպել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշել էր, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Հաղորդվել էր, որ նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբերին:

 

«Նաիրիտ» գործարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխատանու Անուշ Հարությունյան

Back to top button