Սպորտ

Հուսով եմ ես վնասվածքից վերականգնվելուց հետո ավելի ուժեղ կդառնամ. ասել է Հենրիխ Մխիթարյանը

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

 

 

Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։  Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հերթական վնասվածն էր ստացել և առնվազն 6 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա: Մխիթարյանը վնասվածք է ստացել Հերտայի դեմ խաղում և ստիպված է եղել 35-րդ րոպեին լքել խաղադաշտը:

Այդ մրցավեճում Դորտմունդի Բորուսիան պարտվել էր 0:1 հաշվով կրելով այս մրցաշրջանի 9-րդ պարտություն: Ի դեպ, Մխիթարյանը այդ խաղից հետո հաղորդագրություն է տարածել  իր թվիթերյան էջում, որտեղ մասնավորապես ասված է.«Հուսով եմ ես վնասվածքից վերականգնվելուց հետո ավելի ուժեղ կդառնամ: Վստահ եմ 2015 թվականը հաջող տարի է լինելու իմ ակումբի համար: Ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի երջանկացնեմ մեր ակումբի յուրաքանչյուր երկրպագուի»,- ասել է Մխիթարյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button