Տնտեսական

Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգ կներդրվի

Հայփոստը և Ռուսաստանի փոստը կարևոր պայմանագիր են կնքել՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու համար: Կնքված պայմանագրի համաձայն՝  Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջև, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900:

Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաև հակառակ ուղղությամբ, ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:

Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը երկու երկրի միջև:

Back to top button