Միջազգային

«Աշխարհի գեղեցկուհի­2014» է դարձել ՀԱՀ­-ի ներկայացուցչուհին

«Աշխարհի գեղեցկուհի­2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը: Միջոցառումը, որին մասնակցել են աղջիկներ 121 երկրներից, տեղի է ունեցել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ExCel ցուցահանդեսային կենտրոնում: Երկրորդ տեղն է զբաղեցրել Էդինա Կուլշարը Հունգարիայից, երրորդը դարձել է ԱՄՆ­ի ներկայացուցչուհի Էլիզաբեթ Սաֆրիտը:
Բժշկական ֆակուլետի չորրորդ կուրսի 22 ­ամյա ուսանողուհի Ռոլին Ստրոսը, փորձագետների կանխատեսումների համաձայն, եղել է ներկայիս մրցույթի ամենահավանական հաղթողը:

 

Back to top button