Հասարակություն

Տեղում է ձյուն, ճանապարները բաց են

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:

Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի,  Կոտայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:

Back to top button