Հասարակություն

Շիշկերտի ճանապարհը բացվեց

Այսօր՝ դեկտեմբերի  13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի
Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից։

Նշված ճանապարհահատվածում  դեկտեմբերի 6-ին փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շեպը:  Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից շուրջ 3 օր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Back to top button