Միջազգային

Մոսկվան կպատասխանի նոր պատժամիջոցներին

Մոսկվան անկասկած պատասխան միջոցների կդիմի Վաշինգոտնի կողմից նոր պատժամիջոցների դեպքում, Ինտերֆաքսին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպեն Հռոմում վաղը՝ դեկտեմբերի 14- ին։

«Հիմնական ուշադրությունը կձեւեռվի մերձավորարեւելյան կարգավորման վրա»,- ասել է Ռյաբկովը։

Միաժանամանկ Լավրովը հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել ԱՄՆ Կոնգրեսի ընդունած Ուկրաինայի աջակցության բանաձեւի թեման։ Նրա խոսքով՝ Մոսկվան այստեղ տեսնում է «հակառուսական տրամադրությունների հերթական դրսեւորում» եւ փորձ՝ Ռուսաստանին պարտադրել անընդունելի որոշում։

Back to top button