Հասարակություն

Գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարները 2015 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն:Որոշումն ընդունվել է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Գիտությունների դոկտորներին հատկացվող 20 հազար դրամի հավելավճարը կսահմանվի 50 հազար դրամ, գիտությունների թեկնածուներինը՝ 10 հազարի փոխարեն 25 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, բարձրացումները վերաբերելու են 700 դոկտորի և 2200 թեկնածուի:

Ակնկալվում է, որ գիտական աստիճանի համար հավելավճարի գումարի ավելացումը հնարավորություն կընձեռի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների աշխատավարձը տարանջատել այդ ծրագրերի և թեմաների շրջանակներում մեկ հաստիքի համար հատկացվող միջին հաշվարկային աշխատավարձից:

Նախագծի ընդունումը կբարելավի գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանները, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ և բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելուն:

Ցուցադրել ավելի
Back to top button