Հասարակություն

Հալեպում պայթյունի հետևանքով վնասվել են Հայ կաթողիկե առաջնորդարանը, հայ ոսկերիչների արհեստանոցներ ու բնակարաններ

Հալեպի հին՝ պատմական թաղամասերը շարունակում են բախումների, հրասանդերի արկերի ու հրթիռակոծությունների կենտրոն մնալ, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը:

Հրթիռակոծությունների թիրախում հայտնված թաղամասերում են գտնվում Հայկական ազգային առաջնորդարանը, Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին:

Երեկ առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում է հայտնվել հին թաղամասերում գտնվող ոսկերչական շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը:

Ինքնաշեն հրթիռ է ընկել ու պայթել մի շենքի վրա, որի վերջին հարկում հայի պատկանող բնակարան էր, իսկ մնացած մասերում՝ հայ ոսկերիչների արհեստանոցներ: Վնասները միայն նյութական են:

Պայթյունի հետևանքով վնասվել են շենքի մոտ գտնվող Հայ կաթողիկե առաջնորդարանը, հրապարակում գտնվող եկեղեցիները, բնակարաններ ու խանութներ:

Շրջանը, սակայն, վաղուց արդեն ամայի էր ու անմարդաբնակ, քանի որ հայերն ավելի ապահով շրջաններ են տեղափոխվել:

 

Back to top button