Հասարակություն

Հարկադիր կատարողները երդվեցին Ծիծեռնակաբերդում

Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ  երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք  մատուցել  Հայոց մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին, ծաղպեսակ դրել  զոհերի հիշատակը  հավերժացնող  հուշակոթողին և անմար կրակի մոտ  մեկ րոպե լռությամբ հարգել  զոհերի հիշատակը:

Ծառայության 16 նորանշանակ հարկադիր  կատարողներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում նրանք հունի մեջ կմտնեն ու արժանապատվորեն կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:

Back to top button