ԿարևորՏնտեսական

ԿԲ-ն այսօրվանից մինչեւ տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել փոխարժեքի տատանումների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Հանրապետության ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով Կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու Հայաստռանի կենտրոնական բանկի ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը»,-ասված է հայրենի Գլխավոր դրամատան այսօր տարածած հայտարարությունում:

Back to top button