Մշակույթ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից: Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Back to top button