ԿարևորՎերլուծական

ԵՏՄ- ին ՀՀ անդամակցության տնտեսական եւ քաղաքական հետեւանքները

Լուսինե Վասիլյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրագրող  պայմանագիրն  արդեն վավերացված է մեր երկրի խորհրդարանի կողմից: Հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են նաև միության հիմնադիր անդամ մյուս  երկրների խորհրդարանների վավերացումները:  Եթե մինչ այս պահը քննարկումներում կար ենթադրություն, թե հնարավոր են բարդություններ այդ երկրների խորհրդարանական քննարկումների ընթացքում, ապա այժմ փորձագիտական գնահատականների գերակշիռ մասը կարծես թե հակառակ տեսակետի օգտին է:

Մոտ մեկ տարի ԵՏՄ անդամակցության հարցին փորձել են պատասխանել փորձագետներն ու մասնագետները, կարծես թե հնչել են հնարավոր բոլոր կանխատեսումները՝ ամենահոռետեսականից մինչև ամենալավատեսականը:

 

Մեջբերումներ տնտեսագետների գնահատականներից

«Ճիշտն ասած համամիտ չեմ, կամ ծայրահեղ եմ համարում այն մոտեցումը, թե Հյաստանը չի կարող մաս կազմել այս պրոյեկտի: Հայաստանն ըստ էության ծնվել է այդ շուկաներից  և հետ է գնում այն շուկաներ, որոնք իր համար համադրելի, բնականոն պայմաններ են առաջարկում»:

տնտեսագետ Ատոմ Մարգարյան

 

«Տնտեսական առումով սա (Նազարբաեւի հայտարարությունը եւ ՀՀ- ԼՂՀ սահմանը. խմբ.) բարդացնում է Հայաստան- Ղարաբաղ տնտեսական հարաբերությունները: Մինչ այժմ այդ խնդիրը չի եղել, հիմա ուզենք թե չուզենք ծագելու է, քանի որ ընթացակարգային առումով մաքսային սահմանների, հաշվետվությունների, ընդհանուր բյուջեի հետ ենք գործ ունենալու»:

տնտեսագետ Վահագն Խաչատրյան

Back to top button