Միջազգային

Իսմեթ Յըլմազը. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններին

«Թուրքիան ուղղակի և անուղղակի կերպով աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին»,- Բեռլինում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ հավելելով, որ Անկարան պատրաստ է  աջակցել բոլոր այն լուծումներին, որոնք ընդունելի կլինեն  երկու երկրի համար:

Իսմեթ Յըլմազը անվտանգության հարցերով բեռլինյան 13-րդ կոնֆերանսի ընթացքում ելույթի ժամանակ նշել է, որ Եվրոպան կանգնած է հարակից շրջաններում ահագնացող սպառնալիքների առաջ: Ըստ Յըլմազի՝ Թուրքիան, գտնվելով երեք աշխարհամասերը, երեք ծովերը, տարբեր մշակույթները միավորող աշխարհագրական դիրքում հետևում է բոլոր զարգացումներին:

Back to top button