ԿարևորՏնտեսական

ԱԺ- ն ընդունեց 2015- ի պետական բյուջեն

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր 71 կողմ, 46 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2015 թ. պետական բյուջեն։ Փաստաթութղը արդեն մանրամասն քննարկվել էր Աժ-ի լիագումար նիստում, պարզապես օրենքով նախատեսված էր մի քանի օրվա դադար՝ պատգամավորների առաջարկները ստանալու եւ հարկ եղած դեպքում փաստաթղթում ներառելու համար:

Կառավարությանը պատգամավորներն ուղարկել էին 387 առաջարկություն։ Դրանցում ներառված բոլոր ավելացումների ընդհանուր ծավալը կազմում է 167 միլիարդ դրամ: Ստացված առաջարկներից կառավարությունը՝ ամբողջովին կամ մասնակի ընդունել է 46 առաջարկ: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ փաստաթղթում պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերի գումարը նվազեցվել է 500 միլիոն դրամով՝ տարադրամի նոր փոխարժեքներով պայմանավորված։

Back to top button