Միջազգային

2009թ. ահաբեկիչները ցանկացել են պայթեցնել Չիկագոյում Օփրա Ուինֆրիի հեռուստաստուդիան

2009 թվականին ահաբեկիչները պատրաստվում էին պայթեցնել Չիկագոյում գտնվող ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի ստուդիան: Այդ մասին հայտնել է Judicial Watch ամերիկյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, գրում է ТАСС-ը:

Կազմակերպության տվյալներով՝ չարամիտները մտադիր էին նաև ահաբեկչություն իրականացնել «Սիրս-թաուեր» հայտնի երկնաքերում, որն այժմ ժամանակ ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն էր: Ահաբեկիչները պատրաստվում էին պայթուցիկը Չիկագո հասցնել ֆուրգոնով, սակայն ոստիկանությանը հաջողվել է բացահայտել դավադրությունը մինչև նրանց քաղաք հասնելը:

Ինչպես նշում է Judicial Watch-ը, ծայրահեղականները պատրաստվում էին պայթյուններն իրականացնել ի նշան Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավի դեմ բողոքի:

Ահաբեկչության պատրաստմանը մասնակցել է առնվազն վեց մարդ: Նրանցից երկուսը՝ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքի բնակիչներ, այժմ պատիժ են կրում բանտում: Նրանցից մեկն ազատազրկվել է օգոստոսին ավտոմեքենայի պատուհանից «Իսլամական պետության» դրոշը կախած և մեծ արագությամբ Չիկագոյում երթևեկելուց հետո, իսկ երկրորդը՝ ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button