Հասարակություն

ՏԻՄ արդյունավետ գործունեությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկն է ազդարարվել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկն է ազդարարվել: Հնգամյա ծրագիրը ֆինասնավորում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը:

 

 

Նոր ծրագրի շնորհանդես՝  Տեղական ինքնակառավարման մարմինների  գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ առանց համապատասխան գերատեսչության՝ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների: Երևանում  այսօր մեկնարկած հնգամյա ծրագրի շնորհանդեսին հրավիրված էր  նաև տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը:

Թերևս, երբ նախատեսվում էր միջոցառումը, Վաչե Տերտերյանը դեռ նախարարի պաշտոնակատար էր, նախարարությունն էլ նախկին անվանումն ուներ: Երեկ ուշ երեկոյան, սակայն,  ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց ու Արմեն Երիցյանը նշանակվեց տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար:  Հնգամյա ծրագիրը քաղաքացիներին տրամադրելու է վստահելի տեղեկատվություն՝ փորձելով հզորացնել քաղաքացիական հասարակությանը:

Սա վեց կազմակերպության՝ Հայաստանի ֆինանսիստների միավորում, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, ԵՄԱ,-ի, Ժուռնալիստների ասպարեզ ակումբի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի համատեղ ծրագիր է, այն այդպես էլ կոչվում ՝ Հանրային մասնակցության տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիր:

Ծրագիրը  ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ը: Ծրագիրը կարևորեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով կարևորեց եռակողմ՝  պետություն-ՏԻՄ- մասնավոր հատված  համագործակցությունը.«Այս ծրագիրը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդումն է, ծրագիրը նպատակ ունի եռանկյուն ձևավորել՝ մի  կողմում քաղաքացիական հասարակությունն աշխատում է ՏԻՄ-ի, մյուս կողմում էլ՝  կենտրոնական կառավարման մարմինների հետ»:

Եվ վերջում, այսօր մեկնարկած ծրագրի արդյունավետ  գործունեության  գնահատականները թերևս, ավելի ուշ կտրվեն:

 

Back to top button