Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի լավագույն 100- ի ցուցակում

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը  «FourFourTwo» պարբերականի վարկածով   2014 թվականի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակում 84-րդ է։

«Միքի» մականունը ստացած ֆուտբոլիստը երկրպագուների սիրելին դարձավ իր առաջին իսկ մրցաշրջանում խփած կարևոր գոլերի շնորհիվ, որոնց թվում էր Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալի» դարպասն ուղարկած գնդակը։

2014 թվականի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայում 162 արդյունավետ անցում  է իրականացրել, ինչը 50-ով ավելի է, քան՝ «Բորուսսիայի» որևէ այլ ֆուտբոլիստի ցուցանիշը»,- ասվում է պարբերականի մեկնաբանության մեջ:

Կարդացեք նաև
Close
Back to top button