Տնտեսական

ԵՏՄ- ն պատրաստվում է հրաժարվել դոլարից եւ եվրոյից

Եվրասիական տնտեսական միության անդամ երկներն առաջիկայում հնարավոր է հրաժարվեն դոլարից ու եվրոյից։ Նման առաջարկ կա ԵՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագծում, այսօր գրում է ռուսական «Իզվեստիան»։

Դոլարն ու եվրոն կարող են արգելվել անդամ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում: Անցումը միայն ազգային արժույթի՝ ռուսական եւ բելոռուսական ռուբլու, ղազախական տենգեի եւ հայկական դրամի կարող է տեղի ունենալ արկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2025-30 թվականները:

ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ավելի վաղ հայտարարել էր, որ միասնական արժույթի մուտքը ԵՏՄ անխուսափելի է, թեև դրա համար, հավանաբար, կպահանջվի 5-10 տարի:

Թերթը, հղում անելով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Մուրիչովին գրում է, որ  հայեցակարգը ենթադրում է անդամ երկրների համար ընդհանուր վճարային տարածքի ենթակառուցվածքների ստեղծում, ինչը թույլ կտա վճարումները կատարել, հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը, այդ թվում՝ վճարային քարտերի նոր ստեղծվող ռուսական ազգային համակարգը և արդեն գործող «Բելքարտ» և Armenian Card համակարգերը:

«Անհրաժեշտ է ԵՏՄ անդամ երկրների բանկերի առջև բարձրացնել միջպետական վճարային շրջանառությունից ԱՄՆ դոլարն ու եվրոն բացառելու հարցը: Ըստ վիճակագրության՝ փոխադարձ վճարային շրջանառության մոտ կեսը ԵՏՄ երկրների միջև կատարվում է օտար արժույթով՝ ԱՄՆ դոլարով և եվրոյով, ինչը մեծացնում է ԵՏՄ կախվածությունը համապատասխան տնտեսություններից»,- հայտարարել է Մուրիչովը:

Back to top button