Տնտեսական

ԵՏՄ-ն մտադիր է հրաժարվել դոլարով եւ եվրոյով ֆինանսական գործողություններից

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում ենթադրվում է Միության անդամ երկրների միջև (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան եւ Հայաստան)  դոլարով և եվրոյով ֆինանսական գործողությունների արգելք: «Իզվեստիա» թերթի հաղորդմամբ՝ միայն ազգային արժույթներով հաշվարկների անցումը պետք է տեղի ունենա մինչև 2025-2030թթ.:

Այսպիսի առաջարկ կա ԵՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման նախագծի կոնցեպցիայում՝ «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը:

Նրա խսքով՝ կոնցեպցիան նախատեսում է ԵՏՄ անդամ երկրների տարածքում ընդհանուր վճարային ենթակառուցվածքի ստեղծում, որը հնարավորություն կտա վճարումներ կատարել՝ հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի, այդ թվում՝ ստեղծվող ռուսական ազգային համակարգի և ներկայումս գործող «Բելկարտ» (Բելառուս) և Armenian Card (ArCa) վճարային քարտերի համատեղելիությունը: Միաժամանակ առաջարկվում է հրաժարվել ԵՏՄ տարածքում դոլարի և եվրոյի շրջանառությունից:

Դաշնության խորհրդում աջակցել են ԵՏՄ տարածքում հաշվարկներում եվրոյից և դոլարից հրաժարվելու գաղափարին, հայտնում է թերթը:

Back to top button