Քաղաքական

ԱԺ-ն մերժեց ոչ իշխանական քառյակի կողմից արտահերթ ընթացակարգով ներկայացված նախագիծը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ձայների 54 կողմ, 59 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր մերժել է ոչ իշխանական քառյակի կողմից արտահերթ ընթացակարգով ներկայացված նախագիծը: Այն քննարկվել էր երեկ. հեղինակներն  ԱԺ-ին առաջարկում էին ընդունել որոշում՝ մինչև նստաշրջանի ավարտը Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, մասնավորապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակագին անցնելու մասին: Նախագծին դեմ է քվեարկել Հանրապետական խմբակցությունը  այն հիմնավորմամբ, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխություններն  անմիջականորեն կապված են սահմնադարական բարեփոխումների հետ, որոնք քննարկման փուլում են:

Back to top button