Հասարակություն

Հռոմի պապն այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսո պատրիարքին

Հռոմի Ֆրանցիսկ պապը Թուրքիա կատարած այցը եզրափակելուց առաջ այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիո ծառայությունը: Ֆրանցիսկոսն օդանավակայան գնալուց առաջ եղել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում, որտեղ 2008 թվականից անգիտակից վիճակում գտնվում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Պապն այցելել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում է հայ հոգևորականը, համբուրել է նրա աջն ու խաչը մոտեցրել է նրա ճակատին:

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է` անկողնային վիճակում:

Back to top button