Հասարակություն

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Աիդա Ավետիսյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

 

 

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:  Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերը գրանցվել են 1988 թվականից ի վեր և տարիների ընթացքում մեր երկրում մեծ փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ոլորտում:  Բազմաթիվ ձեռքբերումներից է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ հիվանդներին ՁԻԱՀ կանխարգելման համրապետական կենտրոնում  տրամադրվում է անվճար բուժում: Մասնագետների տեղեկացմամբ՝ 2001 թվականից ի վեր հանրապետությունում դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Խնդիրն այսօր իրենց տեսանկյունից են ներկայացրել նաև հատուկ կարիքիներ ունեցող անձիք, ովքեր պնդել են, որ իրականացվող կանխարգելիչ միջոցառումներում հաշմանդություն ունեցող անձիք ներառված չեն:

Back to top button