Քաղաքական

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 44 ձայնը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի պոշտոնանկության նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր նախագիծը օրակարգի հարց չի կարողանում դարձնել նույնիսկ արտահերթ եւ հրատապ կարգով: Որեւէ հարց օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 44 ստորագրություն: Թեեւ պատգամավորը քարտուղարությունից վերցրել է ստորագրահավաքի համար անհրաժեշտ ձեւաթուղթը, բայց այդպես էլ չկարողացավ հավաքել բավարար քանակի ստորագրություն:

«Սերժ Սարգսյանի իմպիչմենտի վերաբերյալ նախագծին միացել է ընդամենը երեք պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Նիկոլ Փաշինյանը: Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել ԱԺ 44 պատգամավորների ստորագրություն՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման նախագիծը արտահերթ կարգով ԱԺ-ում քննարկելու համար: Այսուհանդերձ հայտարարում եմ, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո այն օրենսդրական նախաձեռնության կարգով կդնեմ շրջանառության մեջ: Սա նշանակում է, որ հարցն առնվազն պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում և քվեարկության դրվի ԱԺ լիագումար նիստում օրակարգում ընդգրկվելու համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Back to top button