Քաղաքական

Հռոմի պապ. «Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի»

Հռոմի պապ Ֆրանցիսկ 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լռագրողներից մեկը նրան հարց է ուղղել՝ասելով. «Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Այս հարցում ի՞նչ եք մտածում»:

Ի պատասխան այս հարցին Հռոմի պապն ասել է.
«Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց:  Նախկին վարչապետ Էրդողանը ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է: Ես կարող է ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի:  Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի:  Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք, հանուն նրա,  որ այս ժողովուրդների միջև  փոխհամաձայնություն լինի: Պետք է օգնենք, որ  այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի փոքր ժեստերի ու մերձեցմանն ուղղված քայլերի տարի»:

Back to top button