«Ժառանգությունը» դեմ է ՀՀ- ի ԵՏՄ անդամակցությանը, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Ցանկանում ենք սահմանադրական հեղափոխություն առանց ցնցումների ու արյունահեղության։ Եկեք քննարկենք, տեսնենք, թե ուր ենք գնում»,- «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ևս մեկ անգամ բոլոր քաղաքական ուժերին ու հանրությանը հրավիրել է դետեմբերի 5-ին Ազատության հրապարակ՝ իր նախաձեռնած քաղաքացիական հավաքին մասնակցելու
։ Մինչ օրս գործընկեր կուսակցություններից դեռ արձագանք չի ստացել, սակայն վստահ է, որ և դեկտեմբերի 5-ին Երևանում և 6-ին Վանաձորում ու Գյումրիում որակական հավաք տեղի կունենա, իսկ որակը հետո նաև քանակ կապահովի:
Ժառանգության ներսում գլխավոր հարցերիր շուրջ կա ընդհանրական մոտեցում, հստակեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Մենք կողմ ենք Արցախի տարածքային ամբողջականությանը, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն ու դեմ ենք Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությանը»,- ասաց: