Քաղաքական

Արմեն Երիցյանը նշանակվեց միավորված գերատեսչության նախարար (լրացված)

(լրացվել է ժամը 19։50- ին)

Հանրապետության նախագահի հրամանագրերուվ Արմեն Երիցյանն այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։

Եվ այսօր էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արմեն Երիցյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը և անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ և հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ

Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։

Միաժամանակ, վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից և քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում։

Back to top button