Հասարակություն

Նոր տվյալներ թունավորման վերաբերյալ. այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ

Երեկ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով`ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ առողջապահության նախարարը մեկնել էրԵղվարդի տարածաշրջանիՆաիրիի բժշկական կենտրոն: Արդյունքում ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես`

  • հիվանդների բուժման գործընթացում ընդգրկվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները.
  • Նաիրիի բժշկական կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն և արագ արձագանքում, որի արդյունքում երեխաների մոտ այսօր նկատվում է առողջացման դրական տեղաշարժ.
  • հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և իրականացվել են բակային համայցեր: Արդյունքում հայտանաբերվել են նոր հիվանդներ, որոնք ևս տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարը երկու ժամյա պարբերականությամբ զեկուցում է աշխատանքների ընթացքի և հիվանդների մասին:  Այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ, որից 46-ը հոսպիտալացված են Նաիրիի բժշկական կենտրոն, 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա և կազմակերպվել է նրանցամբուլատոր բուժումը:

  • Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա /sh. zonae/:
  • Ուսումնասիրվել են Եղվարդի նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները, վերցվել են սննդի, խմելու ջրի նմուշներ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշառումներ են իրականացվել նաև սպասարկող անձնակազմի շրջանում:
  • Հիվանդների տնային օջախներում իրականացվել էբժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանման աշխատանքներ` կենցաղ-կոնտակտային ճանապարհով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:

Երեխաների առողջական վիճակը բավարար է, իրավիճակը վերահսկելի է, աշխատանքները շարունակվում են:

Back to top button