Հասարակություն

«Ժառանգություն» ցուցահանդես` նվիրված Կարեն Դեմիրճյանի հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական և քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու ինքնատիպ կառույցները, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանները և 1975-1990 թթ. անավարտ նախագծերը: Ցուցադրված են նաև
չիրականացված նախագծեր:

Back to top button