Միջազգային

Պուտին. Բարձր ենք գնահատում Թուրքիայի ինքնուրույն որոշումներ կայացնելու կամքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարա այցից առաջ հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Նա անդրադարձել է Մոսկվայի դեմ արևմտյան ճշումներին՝ նշելով, որ դրանք անօրինական են։ «Ճնշումները ոչ միայն անմիջական տնտեսական վնաս են հասցնում, այլև սպառնալիք են ներկայացնում միջազգային կայունության համար։ Մոսկվան հուսով է, որ առողջ բանականությունն ի վերջո հաղթանակ կտանի»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Պուտինի խոսքով՝ պատժամիջոցներն անհեռանկարային են, քանի որ Մոսկվայի հետ հնարավոր չէ խոսել վերջնագրերի լեզվով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռատեսական է համարում Թուրքիայի դիրքորոշումը, որը չի սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ «Բարձր ենք գնահատում Թուրքիայի ինքնուրույն որոշումներ կայացնելու կամքը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության առումով։ Թուրք գործընկերները չեն զոհաբերել իրենց շահերը՝ հանուն ինչ- որ մեկի քաղաքական հավակնությունների։ Կարծում եմ, որ դա իսկապես մտածված և հեռատեսական հաշվարկ է»,- ասել  Պուտինը։

Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ երկու երկների միջև ապրանքաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 100 մլրդ դոլարի։ ՌԴ նախագահը Անկարա է մեկնում դեկտեմբերի 1- ին՝  Թուրքիա- Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստին մասնակցելու համար։

Back to top button