Միջազգային

ԱՄՆ­-ում սկսվել է «սեւ ուրբաթը»

ԱՄՆ­-ում սկսվել է «սեւ ուրբաթը». միլիոնավոր մարդիկ սլացել են խանութներ՝ շտապելով օգտվելու վիթխարի զեղչերից: Միացյալ Նահանգներում, ըստ ավանդույթի, Ծննդյան տոների սպառավաճառքների մեկնարևկը տրվում է հենց «սեւ ուրբաթից»: Այդ օրը շատ խանութներ դռները լայնորեն բացում են կեսգիշերից շուտ:
Նախկինում Գոհաբանության օրը, որը նշվում Է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, ամբողջ երկրում խանութները փակ Էին լինում, որպեսզի մարդիկ ընտանիքներով հավաքվեն տոնական սեղանի շուրջը, այլ ոչ թե վաճառասեղանների առջեւ: Սակայն ժամանակները փոխվել են: Ամեն տարի հանրախանութները, ձգտելով առաջ անցնելու մրցակիցներից, սպառավաճառքներն ավելի ու ավել շուտ են սկսում:

Իսկ «սեւ ուրբաթին» հաջորդող երկուշաբթին կրում է «կիբեռերկուշաբթի» անվանումը եւ տարվա ամենալարված օրն է ինտերնետ­խանութների համար:
ԱՄՆ­-ի Մանրածախ առեւտրի ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի «սեւ ուրբաթ օրը» եւ դրան հաջորդող հանգստյան օրերին
խանութներ կայցելեն ավելի քան 140 միլիոն ամերիկացի: Միջին հաշվով նրանցից յուրաքանչյուրը պլանավորում է այդ օրերին գնումների համար ծախսել շուրջ 300 դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Back to top button