Քաղաքական

Միքայել Մելքումյան.«Եռյակը չի միանալու Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախագահի իմպիչմենթի հարցը ԱԺ բերելուն»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե պատրաստ են եռյակի հետ քննարկել նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը, պարզապես ժամանակ ձգձգելու համար չէ արված, համոզված են ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Հանրապետականից Սուքիաս Ավետիսյանը: Կարծիքները միայն տարբերվում են քննարկման ձեւի առնչությամբ: Եթե ընդդիմությունն այս առիթով նախաձեռնի արտահերթ նիստ, ապա Հանրապետական խմբակցությունը միանշանակ չի մասնակցի, հայտարարում է Սուքիաս Ավետիսյանը:

Նշենք, որ  խորհրդարանական եռյակը չի միանալու Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ նախագահի իմպիչմենթի հարցը ԱԺ բերելուն: «Այս հարցը ոչ իշխանական եռյակի պրոյեկտի մեջ չի տեղավորվում», ասել է ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը` մտավախություն չունենալով, որ հետագայում մեղադրանքներ կհնչեն եռյակի հասցեին, թե իրական ընդդիմություն չէ:

Back to top button