Հասարակություն
Մաշկային որ հիվանդություններն են սրվում ձմռանը
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ձմռանը մնացել են հաշված օրեր: Այդ եղանակին նկատվում է որոշ հիվանդությունների սրացում: Մաշկային հիվանդությունների տեսակներ կան, որոնք նույնպես այդ ամիսներին գլուխ են բարձրացնում և դառնում տհաճ զգացողությունների պատճառ: Մաշկավեներաբան Կարեն Վարդանյանի հորդորով, մաշկային յուրաքանչյուր հիվանդություն կարիք ունի հետազոտման: Բժիշկը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ:
«Որպեսզի խուսափենք տարաբնույթ մազանոթային խնդիրներից, ապա խորհուրդ է տրվում ջերմաստիճանային կտրուկ տարբերություններից խուսափել, չփորձել միանգամից տաք տնից դուրս գալ ցուրտ տեղ: Փորձել միջանցիկ հատվածներում մի փոքր սպասել նոր դուրդ գալ: Այսինքն թողնել, որ օրգանիզմը, մաշկն ադապտացվի ջերմաստիճանայաին փոփոխությանը»,-խորհուրդ է տվել Կարեն Վարդանյանը: