Սպորտ

Չեմպիոնների լիգայի 5- րդ տուրի հանդիպումները

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երեկ կայացավ 5-րդ տուրի 8 հանդիպումը։ Դեպքերի առումով ամենաֆանտաստիկը ստացվեց «Մանչեստր սիթի»- «Բավարիա» դիմակայությունը։ Խաղի 21-րդ րոպեին «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենետիան սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից , իսկ արգենտինացի Սերխիո Ագուերոն հստակ իրացնելով 11 մետրանոցը առաջ մղեց Սիթիին։

Թվում էր, թե դաշտի տերերը ստացել են նկատելի առավելություն և խաղը հեշտությամբ կհասցնեն հաղթական ավարտին։ Բայց 40-րդ րոպեին նախ Խաբի Ալոնսոն տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա 5 րոպե անց Ռոբերտ Լեվանդովսկին գլխի հարվածով առաջ մղեց «Բավարիային»:

Պարտութությունը Սիթիի համար մեծ հաշվով կնշանակեր հրաժեշտ չեմպիոնների լիգային և ահա մանչեստրցիները կամք դրսևորեցին և ոչ միայն փրկեցին խաղը, այլ նաև հաղթանակ կորզեցին: Խաղի հերոսը դարձավ Սերխիո Ագուերոն, ով իր հաշվին հետրիկ գրանցեց:

Խմբի մյուս խաղում ռուսական ԲԿՄԱ-ն  մրցավարի ավելացրած վերջին րոպեին Վասիլի Բերեզուցկու խփած գոլի շնորհիվ  կարողացավ փրկվել պարտությունից՝ ԲԿՄԱ- «Ռոմա»՝ 1:1:

H խմբում «Պորտուն» մրցակցի հարկի տակ խոշոր 3:0 հաշվով հաղթեց բելոռուսական «Բատեին»: «Շախտյորն» էլ սեփական հարկի տակ անակնկալ կերպով զիջեց «Աթլետիկին»:

F խմբում «Բարսելոնան» Մեսսի Հետրիկի և Սուարեսի գլոի շնորհիվ 4:0 հաշվով ջախջախեց ԱՊՕԷԼ-ին: ՊՍԺ-ն էլ Էդիսոն Կավաննի դուբլի և Իբրաիմովիչի գոլի շնորհիվ 3:1 հաշվով առավելության հասավ «Այաքսի» նկատմամբ։

Այսօր կկայանան 5-րդ տուրի մյուս 8 հանդիպումները: Aխմբում առաջատար «Աթլետիկոն» սեփական հարկի տակ կփորձի ռևանշի հասնել հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ, «Յուվենթուսն» էլ մրցակցի հարկի տակ կփորձի հաղթել «Մարիբորին»։

B խմբում 100 տոկոսանոց արդյունքով առաջ շարժվող Ռեալը կհյուրնկալվի Բազելին, Լյուդոգորեցն էլ իր հերթին կնդունի Լիվերպուլին։ C խմբում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կհյուրնկալի պորտուգալական «Բենֆիկային»։ «Բայերն» էլ ուժերը կչափի «Մոնակոյի» հետ։Այս խմբում բոլոր թիմերն էլ դեռևս պահպանում են խմբից դուրս գալու հնարավորություն և ցանկացած միավոր կարող է բախտորոշ լինել:

Եվ վերջապես D խումբ: Այստեղ մեր ուշադրության կենտրոնում անկասկած Դորտմունդի «Բորուսիան» է: Հենրիխ Մխիթարյանի թիմն այս անգամ կհյուրնկալվի «Արսենալին»։ Բելգիական «Անդերլեխտն» էլ ուժերը  կչափի «Գալաթասարայի» հետ։ Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 23:45-ին։

Back to top button