Տնտեսական

Լավ է, որ շուկայում ձեւավորվող իրավիճակի վրա ԿԲ -ն չի ուզում ազդել. Արսեն Ղազարյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գործարարների ու արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, լողացող փոխարեժքն ու էժան ազգային արժույթը արտահանողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծելու: «Դրամավարկային շուկայում ցանկացած տատանում տնտեսության  ու գնաճի վրա արագ է ազդում, իհարկե՝ բացասական առումով»:  Ղազարյանի դիտարկմամբ, դրամի արժեզրկմանը զուգահեռ պետք է  պետական ու մասնավոր հատվածներում աշխատավարձերի ինդեքսացիա կատարվի, որպեսզի մարդկանց գնողունակությունը չընկնի:  Ինքը՝ Արսեն Ղազարյանն անձամբ, պատրաստվում է իր աշխատողների աշխատավարձերը բարձրացնել: Անդրադառնալով 2009 թ. արժեզրկմանը, գործարարների միության նախագահը հայտարարել է, որ այդ տարի արտահանումը որոշ աճ ունեցավ:

«Առ այսօր նկատում եմ, որ շուկայում ձևավորվող իրավիճակի վրա Կենտրոնական Բանկը  չի ցանկանում ազդել,  և սա լավ է: Բնականոն թող գնա, գա իր տեղն ընկնի, ըստ դրա ձևավորվի տնտեսական հարաբերությունները: Շուկայի ցանկացած արհեստական կարգավորում, կլինի արհեստական մրցակցության սահմանափակում, թե դրամավարկային քաղաքականություն, բերելու է տնտեսության հիվնադ վիճակի: Ինչքան շուկան ինքը որոշի, այնքան առողջ տնտեսություն ենք ունենում, նաև՝ առողջ դրամավարկային քաղաքականություն ենք ունենում»:

Back to top button