Հասարակություն

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ղեկավարների երեւանյան հանդիպումը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանում  այսօր մեկնարկել է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ համաժողովը:  Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարները Երևանում են՝ տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Համաժողովին մասնակցելու համար Երեւանում են Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաև Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը:

Ժուռնալիստիկան պետք է լինի այն հարթակը, որտեղ կկառուցվի լավագույն ապագան, հանդիպման ժամանակ նշեց «<Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:  Դեռևս ամռանը  Հայաստանում օտարերկրյա գործընկերների հետ հանդիպման ժամանակ նա խոսել  են  2015թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների մասին  և կարևորել  լրատվական գործակալությունների դերը՝ կանխելու նման իրադարձությունները։

Back to top button