Հասարակություն

Հրդեհ «Արմենիա» ՀԲԿ-­ի ծննդատան մասնաշենքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-­ին` ժամը 20.55­ ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենիա» ՀԲԿ-­ի ծննդատան մասնաշենքում: Ինչպես տեղակացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը,
դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»­ի մանկական վերակենդանացման բաժանմունքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Back to top button