Սպորտ

Հայ ծանրորդները հաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Այս օրերին Լիմասոլում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ մենք արդեն իսկ ունենք ոսկե մեդալ: Մինչև 20 տարեկանների պայքարում քիչ առաջ մրցահարթակում էին 56 կգ քաշային աղջիկները: Այստեղ Հայաստանը ներկայացնում էր Իզաբելա Յալյանը, ով պարզապեսց հիանալի ելույթ ունեցավ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայ ծանրորդուհին նախ  պոկում վարժությունում իր գլխավերևում պահեց 85 կգ ծանրաձողը, ապա հրում վարժությունում իրեն ենթարկեց 106 կգ ծանրաձողը և երկամարտի 191 կգ արդյունքով  նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Եվրոպայի առաջնությունում մենք մեդալ ունենք նաև տղամարդկանց պայքարում: 56 կգ քաշային կարգում հաջող է հանդես եկելՍմբատ Մարգարյանը: Հայ մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 107, իսկ հրումում՝ 145 կիլոգրամանոց ծանրաձողերը և երկամարտի 252 կգ արդյունքով նվաճել արծաթե մեդալ:

Հիշեցննենք, որ օրեր առաջ  աշխարհի մեծահասակների առաջնույունում Սմբատ Մարգարյանը ցույց էր տվել 250 կգ արդյունք և գրավել էր 6-րդ տեղը։

Back to top button