Քաղաքական

Թուրքիան լրջորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Աննա Նազարյան
Արմեն Վարդանյան
«Ռադիոլուր»

 

 

Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդքան Թուրքիայում ավելի շատ են կազմակերպվում հակահայկական բովանդակությամբ միջոցառումներ: Ցեղասպանության իրողությունը մերժող հերթական կոնֆերանսը կազմակերպվել է Ստամբուլի «Այդըն» համալսարանում: Ժխտողական հայտարարությունները Անկարայի կողմից բնական է համարում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, միևնույն ժամանակ սակայն ընդգծելով, որ իրողությունը հնարավոր չէ քողարկել: Թուրքագետը, խոսելով թուրքական այս կեցվածքի մասին, նշում է, որ թուրքերը բավական լուրջ են պատրաստվում 100-րդ տարելիցին ու նման հայտարարությունները հենց նախապատրաստական միջոցառումների շրջանակում են:

Back to top button