Հասարակություն

Ձյուն է տեղում, սակայն ճանապարհները բաց են

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սևանում, Մարալիկում, Աշոցքում, Ստեփանավանում, Սիսիանում, Հրազդանում, Սարավանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունում

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Back to top button