Քաղաքական

Ադրբեջանը հերքում է հատուկ առաջադրանքի լուրը, Հայաստանում հայտնում են ադրբեջանցի հրամանատարի պաշտոնանկության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է ԼՂՀ ՊԲ հատուկ գործողության մասին տեղեկությունը։ Տարածած հաղորդագրության մեջ հակառակորդի ռազմական գերատեսչությունը նշում է, որ դա Հայաստանի ժողովրդին խաբելու նպատակ ունի եւ «այդ կերպ թաքցնելու ուղղաթիռի միջադեպին նախորդած կորուստները»։

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պաշտոնանկ է արվել ադրբեջանական բանակի բրիգադի հրամանատարը։ «Փաստորեն՝ Ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել։ Հետաքրքիր է՝ այս կորուստների համա՞ր են ազատել պաշտոնից, թե՞ ուղղաթիռը խփելու», գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button