Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.«Ուղղաթիռի խոցումը պետք է դատապարտվի ոչ միայն հայի, այլև՝ մարդկության կողմից»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը եւ Արցախի ուղղաթիռի խոցումը պետք է դատապարտվի ոչ միայն հայի, այլև՝ մարդկության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանկություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ կատարվածը վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության որակի և նպատակների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքն ուղղել է նաեւ հայկական կողմին և պատասխան պահանջել, թե ինչու են զորավարժություններն այդքան մոտ անցկացվել Ադրբեջանի սահմանին:

«Որևէ պատճառ չկա, որ Արցախի ուղղաթիռը 150 մ մոտիկությամբ զորավարժության մասնակցեր, սա ևս պատասխան է պահանջում արդեն հայկական կողմից, թե ինչպես է լինում, որ Արցախի դիրքերից 350 մ հեռավորության վրա է թռիչք կատարել, իսկ հայկական կողմից հեռավորությունը 150 մ է: Այս հարցը բաց է, բոլորի մտքերի մեջ է և պատասխան է պահանջում»:

Ցուցադրել ավելի
Back to top button