Քաղաքական

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին

ՌԴ  կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրին: Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը , համապատասխան
փաստաթուղթը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնելու որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստի արդյունքում, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 20-ին: Փաստաթղթին ծանոթանալուց հետո պետության ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը եւ թույլ կտա գործարկել բացառումների ու սահմանափակումների, ինչպես նաեւ
արգելքների կրճատման գործընթացը, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքը պայմանագրի մասնակից պետությունների շուկա»,-ասված Է որոշմանը կից պարզաբանման մեջ:

Պլանավորվում Է, որ դա հիմք կստեղծի ԵՏՄ-ի երկրների առեւտրատնտեսական եւ կոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման եւ աշխարհի շուկաներում նրանց դիրքերի ուժեղացման համար:

Back to top button