Միջազգային

Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով ռազմական երկխոսության կանցկացվի

Դեկտեմբերի կեսերին նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով ռազմական երկխոսության անցկացում, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել են ռազմական աղբյուրները: Այժմ կողմերը ճշտում են նիստի օրակարգը:

Նիստի ընթացքում քննվելու են կողմերի նպատակները` ռազմական ոլորտում համագործակցության, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում հնարավորությունների վերաբերյալ:

Նման բարձր մակարդակով ռազմական երկխոսություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ 2007թվականից:

Back to top button