Միջազգային

Վլադիմիր Պուտինը կայցելելի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի մեկին այցելելու է Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal թերթի կայքը, Պուտինին ուղեկցելու է 10 նախարար:

Նա Անկարայում մասնակցելու է Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի ժողովին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ նախագահելու է նիստը:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում նպատակ է դրվելու ծրագիր մշակել, որպեսզի մինչև 2020թ.-ը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճի՝ հասնելով 100 մլրդ դոլարի:

Տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունից բացի քննարկվելու է նաև Թուրքիայից պտուղ- բանջարեղենի արտահանումը Ռուսաստան՝ ռուսական պահանջարկը բավարարելու համար:

Կարդացեք նաև
Close
Back to top button