Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կառուցողական հարաբերությունների կոչ է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու հարցում:«Մենք Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների ենք ձգտում, սակայն Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները նվազեցնում են դրա հնարավորությունը:

Այդ պատճառով մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, միջազգային պարտավորությունները»,- ասել է Ստոլտենբերգը՝ ավելացնելով, որ միաժամանակ ՆԱՏՕ-ն վճռական է տրամադրված Բալթյան երկրների դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի հարցում:

Back to top button