ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահների հայտարարությունը Ադրբեջանը սադրիչ է որակում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ այսօր երկրորդ հայտարարությունն են արել, որում փաստացի  հերքում են ադրբեջանական կողմի բացահայտ սուտը, թե հայկական ուղղաթիռը խոցվել է, քանի որ խախտել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը։

«Ուղղառիռը ընկել է չեզոք տարածքում»,- այսօրվա հայտարարության մեջ նշում են միջնորդներն ու հասցեական կոչ հնչեցնում: «Ադրբեջանին կոչ ենք անում  թույլատրեկ զոհերի մարմինները դուրս բերել աղետի վայրից,- ասված է Մինսկի խմբի այսօրվա հայտարարության մեջ:

Բաքուն, ինչպեսեւ սպասվում էր, կոշտ է արձագանքել: Այդ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովն ասել է, թե Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին, որ հայկական ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում, սադրիչ է:

Ադրբեջանական կողմի արձագանքին Թվիթերում անդրադարձել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը՝ ըստ էության ևս մեկ անգամ հաստատելով Մինսկի խմբի հայտարարությունը: «Եթե ավելի ստույգ լինենք, չկա չեզոք տարածք, բայց կա ոչ մեկին չպատկանող տարածք, որը բաժանում է հակամարտող կողմերին»,- գրել է նա։

Back to top button